Իրադարձություններ Հայաստանում
Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ավելանում են, մահվան ելքը՝ նվազում. Հայկուհի Գյոկչյան
2013 թվականի համեմատ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը Հայաստանում ավելացել են, մահացության թիվը, սակայն, նվազման միտում ունի: Այս մասին Ծաղկաձորում կազմակերպված միջազգային գիտապրակտիկ սեմինարի ժամանակ ասել է Երեւանի գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոկչյանը:
Հինգ տարի առաջ մենք ունեցել ենք առաջնակի կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության 1086 դեպք, նախորդ տարվա տվյալներով քաղցկեղի այդ տեսակն է ախտորոշվել 1118 կնոջ մոտ: Մահացության առումով, սակայն, դինամիկան հուսադրող է: 2013 թվականին արձանագրվել է 526, 2017-ին 420 դեպք: Կարող եմ ասել, որ դա եւ մեր դիագնոստիկ ծառայությունների լավ աշխատանքի, եւ իրազեկաման ծրագրերի շնորհիվ է: Կանայք այսօր ավելի վաղ փուլում են դիմում, ինչն էլ էականորեն մեծացնում է բուժվելու հավանականությունը”,- ընդգծել է ուռուցքաբան -քիմիաթերապեւտը:
Հայկուհի Գյոկչյանի նախաձեռնությամբ եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ու «Դավիդյանց» լաբորատորիայի աջակցությամբ կազմակերպված գիտապրակտիկ սեմինարին մասնակցել են Պետերբուրգի Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտի, Վրաստանի Տոդուայի անվան բժշկական կենտրոնի, Ղազախստանի Մամոլոգիայի կենտրոնի, Բելգիայի ONCO DNA գենետիկայի կենտրոնի բարձրակարգ մասնագետներ, նաեւ շուրջ 50 վիրաբույժներ ու ուռուցքաբաններ Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններից ու Արցախից:
“Նման կոնֆերանսները շատ կարեւոր են ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարում, քանի որ բոլոր բժիշկները չէ, որ հնարավորություն են ունենում միջազգային կոնֆերանսներին մասնակցելու: Այսպիսի մեծ անուն եւ վաստակ ունեցող բժիշկներին հրավիրելով Հայաստան՝ մենք նպատակ ունենք մեր ուռուցքաբանների գիտելիքները թարմացնել, վերապատրաստել եւ մտքերի փոխանակում, բժշկական քննարկումներ կազմակերպել, չ՞է որ վեճի մեջ է ծնվում ճշմարտությունը: Կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ սա Հայաստանում առաջին կոնֆերանսն է եւ մենք նախատեսում ենք որ հաջորդը նվիրված կլինի թոքի եւ կոլորեկտալ քաղցկեղին”՚,- նշել է Հայկուհի Գյոքչյանը:
“Նման միջոցառումները չափազանց կարեւոր են, քանի որ այն ոլորտը, որտեղ մենք աշխատում ենք, ամեն օր է զարգանում եւ առանց փորձի փոխանակման, առանց նման հանդիպումների անհնար է առաջ շարժվել: Այսօր այստեղ են հավաքվել ուռուցքաբանության տարբեր ոլորտները ներկայացնող մասնագետներ եւ կարծում եմ մենք բավականին արդյունավետ քննարկումներ կունենանք”,- ասել է Վրաստանի Տոդուայի անվան բժշկական կենտրոնի ուռուցքաբան Իրակլի Զումբաձեն:
Ելույթներից ու քննարկումներից բացի նախատեսված են նաեւ պրակտիկ խորհրդատվություններ: Սեմինարի երկրորդ հատվածում ուռուցքաբանները քննարկել են վեց բարդ դեպքեր՝ հիվանդության բուժման հետագա ռազմավարությունը համատեղ որոշելու նպատակով:
“Բարդ դեպքերի քննարկումը մեր գործընկերների հետ շատ կարևոր է: Այսպիսով մենք կօգնենք հիվանդության հետ կռիվ տվող վեց մարդու եւ միաժամանակ տարբեր երկրներից երկած ուռուցքաբանները կոնկրետ օրինակների վրա փորձի փոխանակում կանեն,- ասել է Դավիդյանց լաբորատորիայի տնօրեն Աշոտ Դավիդյանցը:
Միջազգային սեմինարին ներկա է եղել նաեւ առողջապահության նախարարի խորհրդական Վահե Տեր- Մինասյանը, որն էլ ընդգծել է, որ ուռուցքային հիվանդությունները շատ թանկարժեք բուժում են պահանջում եւ ամեն բան պետք է արվի, որպեսզի այդ բեռը ամբողջությամբ չմնա քաղցկեղ ախտորոշում ունցեղ մարդու ուսերին:
Նա ընդգծել է, որ ուռուցքաբանական հիվանդությունները ամենից շատ ներդրումներ պահանջող ոլորտն է ամբողջ աշխարհում եւ Հայաստանը չպետք է հետ մնա: “Հուսով եմ, որ Հայաստանում եւս շուտով ավելի լուրջ արդյունքներ կկարողանք գրանցել, քան մինչեւ այսօր: Ուռուցքային հիվանդությունները շատ թանկարժեք բուժում են պահանջում եւ կարեւոր է, որ մենք կարողանանք հասնել նրան, որ այդ հիվանդության բեռը չմնա միայն հիվանդի վրա”-, ընդգծել է նա՝ կարեւորելով միջազգային գիտաժողովների ու փորձի փոխանակման ծրագրերի կազմակերպումը: “Հայաստանում շատ են լավ բժիշկները, որոնց անընդհատ պետք է հնարավորություն տրվի մասնակցել փորձի փոխանակման ծրագրերին, վերապատրաստումներին: Եթե մասնագետները իրենց համար կարողանան գտնել անգամ մեկ-երկու կետ, որ կօգտագործեն պրակտիկայում, ուրեմն հրաշալի է”,- նկատել է նա:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...
«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...
Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...
Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ...
Մայիսի 17-30-ը «Արմենիա» ՀԲԿ-ում, բաց դռների օրվա կապակցությամբ, անվճար խորհրդատվություն և, անհրաժեշտության դեպքում, նորագույն SIEMENS անգիոգրաֆիկ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...
2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...
2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ...
ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYDbAKy2' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384